թանաք

պատմություն փոքր, բայց հպարտ ընտանիքի մասին

Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։
Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։

Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։

Մեծ հեռուստացույց են տեղավորել։

Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։

Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պա…

շարունակությունը այստեղ
թանաք

(no subject)

«Մի տասը օր շարունակ միտինգի փորձեր, դրոշակներ էին տալիս ձեռդ, ուզես-չուզես պիտի գնաս, սովորացնում էին, երբ ինչ գոռաս, օրինակ, դուրս ա գալիս Արտակ Սարգսյանը պիտի գոռաս՝ Արաբկիր(Սարգսյանի թեկնածությունը առաջադրված էր Երևանի Արաբկիր շրջանում), հետո ինչ որ պահի պիտի գոռաս՝ Հանրապետական, կամ ուղղակի գոռաս: Ցուցում էին տալիս, երբ ծափեր տաս, դրոշները երբ իրար տաս, փուչիկները երբ իրար տաս: Տանջված գնում էիր տուն, հաջորդ օրը էլի գործի, հետո էլի փորձեր: Վերջում էլ միտինգները»:

Ինչպես Սոնային, այնպես էլ մյուս աշխատողներին բնակության վայրի գրանցումներից հանել, գրանցել են Արաբկիրում որ ձայն տան Արտակ Սարգսյանին: Սոնային իր հայրենի քաղաքի գրանցումից հանել են և գրանցել Վրացական փողոցի շենքերից մեկում. ««Ո՞նց են արել, ո՞նց են հանել իմ քաղաքից, բերել գրանցել էստեղ, չգիտեմ, անձնագիրս ուղղակի տարել բերել են»: Անձնագիրը վերադարձրել են նոր գրանցման կնիքով: Մինչև հիմա գրանցված է այդտեղ, և գրանցումից դուրս գալու ու կրկին իր տան վրա գրացնվելու համար մի քանի օր պիտի ծախսի:

Բայց այսքանով չի ավարտվում Արտակ Սարգսյանին մատուցած ծառայությունները, աշխատողներին ստիպում են իրենց գրանցումներից տեղափոխված ձայներից բացի այլ ձայներ էլ բերել.

«Տնօրենները հարյուր ձայն պիտի ապահովեին, մենեջերները հիսուն ձայն, աշխատողները տաս-տաս, ով ռայոնից էր հինգ ձայն(ինքը չի կարողացել հինգ ձայնը պահաովել և իր փոխարեն դա արել է մի աշխատակից): Արաբկիրում ապրողներից ավելի շատ էին պահանջում: Ձայն բերելն էլ ոնց է՝ պիտի նախապես անձնագրերը բերես՝ տվյալներով ստորագրված թղթեր»:

«Ու նաև ստիպում էին ֆեյսբուքում լայքեր տաս: Հետևում էին տեսնեն՝ լայք տվե՞լ ես: եթե լայք չես տվել, կանչում ասում էին՝ խի չես լայքել»:

http://www.tert.am/blog/?p=7247

#մեջբերում #ընտրություններ #հհկ #հանրապետական #կեղծիքներ # սաս #քաղվածք #ադվանս֊մեն #քարոզարշավ #հավաք #2012 #քաղաքականություն
թանաք

(no subject)

Ես չեմ ուզում Ձեզ հարցնել ո՞ւր էիք Դուք այդ ժամանակ, կամ ո՞ւր էիք Օպերայի ու Օղակաձև այգու կանաչ տարածքների ավերման ժամանակ, այլ ուզում եմ հարցնել` ո՞ւր եք Դուք այսօր, երբ նույն Զանգվի ձորում Ձեր նշած “լափանոցներից” մեկի տերը ավերում է Ծածկած շուկան:


http://ankakh.com/ճարտարապետ-սարհատ-պետրոսյանի-բաց-նամ/
թանաք

(no subject)



ամառային դահլիճի տոմսերը այսպիսի տեսք ունեն


այսօր ամառայինում երկու ֆիլմ են ցուցադրելու՝ իննին ու տասնմեկին
թանաք

(no subject)

Ծառեր, ծաղիկներ եւ նման ուրիշ բաներ։ Վայրն, անտարակույս, գեղեցիկ էր, ահա այդ պատճառով էլ Քիլփեփըրը թերահավատությամբ էր վերաբերվում դրան։ Երկու կանանց եւ հինգ նոր տիեզերանավերի փորձը նրան սովորեցրել էր, որ հաճելի արտաքինի տակ ինչ ասես կարող է թաքնված լինել։


http://grapaharan.org/index.php/Արգելված_գոտի
թանաք

(no subject)

Եկաւ աղուէսը֊պարզերեսը․
— Պալատի՛կ, պալատի՛կ, ո՞վ կʼապրի պալատի մէջ,
— Ես՝ մկնիկ֊ձկնի՛կս, գորտիկը ղորթ֊ղորթի՛կը, մոծակը֊թեւարձակը, նապաստակը֊ձորի վաստա՛կը։ Դուն ո՞վ ես։
— Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։

http://grapaharan.org/index.php/Մկան_պալատիկը

#գրապահարան #խնկօ֊ապէր #խնկո֊ապեր #հեքիաթ
թանաք


— Ցխոնդիան, պարոնա՛յք, երրորդ հարկում է,— պատասխանեց Կոնտրիձեն։
— «Պարո՞նս» որն է, ա՛յ տղա։ «Ընկեր» բառը մոռացե՞լ ես։ Ազգանունդ ի՞նչ է, ընկեր։
— Կոնտրիձե։
— Կոնտրիձե՜ե՜,— աչքերը կլորացրեց «ընկերներից» մեկը։ —Մեքենա խցկեք, Ցխոնդիայի ընկերն էլ ո՞վ պիտի լինի։ Սա էլ կոնտր է։

http://grapaharan.org/index.php/Կոնտրիձե

#վրացական֊արձակ #սովետ #խսհմ #չեկա #չկ #բատոնո #Կոնտրիձե #արձակ #գրապահարան #գրականություն #վրաստան #թբիլիսի #պարոն #ընկեր #կգբ #1937