norayr (norayr) wrote,
norayr
norayr

Սաակաշվիլին ասել է՝ ում և երբ է Պուտինը Եվրասիական միություն ընդունում

Ո՞րն է տարբերությունը Եվրասիայի ու Եվրոպայի միջև: Ի՞նչ է եվրասիական հասարակությունը: Դա ամենուրեք տիրող կոռուպցիան է, փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումը, բանտում գտնվող ընդդիմադիրները: Եվրասիա է օրինակ այն, որ ներկայումս Վրաստանում 500 լարիով հնարավոր է վարորդական իրավունք ձեռք բերել: Հարցրեք Գորիում ու Քուտաիսիում: Եվրասիա է նաև մեր մաքսակետերում տիրող վիճակը: Եվրասիայում հանցավորությունն է տիրում: Եվրասիա է այն, որ, օրինակ, մի քանի օր առաջ մորս տան պատշգամբին կանգնած պատիվ ունեցա փողոցային վիճաբանությունների ականատես լինել, որոնք գնալով ավելի բարձր են լսվում: Պպզած մարդիկ են Եվրասիա, օլիգարխային տնտեսությունն է Եվրասիա, բարեկամ-խնամի հարաբերություններն են, երբ բարեկամական կապերի ու հովանավորության շնորհիվ կարող ես պաշտոն ստանալ: Ինչ-որ տամազաշվիլիներ ղեկավարում են Ահմեթան: Դա Եվրասիա է: Վրաստանը չի լինելու Եվրասիայում, Վրաստանը լինելու է Եվրոպայում: Բայց պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Չմտածեք, որ ինչ-որ մեկը դա կանի առանց ձեզ


#Սաակաշվիլի #Եվրասիա #Եվրոպա #Եվրամիություն #Եվրազես

via https://spyurk.am/posts/361215
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 0 comments