norayr (norayr) wrote,
norayr
norayr

«Մի տասը օր շարունակ միտինգի փորձեր, դրոշակներ էին տալիս ձեռդ, ուզես-չուզես պիտի գնաս, սովորացնում էին, երբ ինչ գոռաս, օրինակ, դուրս ա գալիս Արտակ Սարգսյանը պիտի գոռաս՝ Արաբկիր(Սարգսյանի թեկնածությունը առաջադրված էր Երևանի Արաբկիր շրջանում), հետո ինչ որ պահի պիտի գոռաս՝ Հանրապետական, կամ ուղղակի գոռաս: Ցուցում էին տալիս, երբ ծափեր տաս, դրոշները երբ իրար տաս, փուչիկները երբ իրար տաս: Տանջված գնում էիր տուն, հաջորդ օրը էլի գործի, հետո էլի փորձեր: Վերջում էլ միտինգները»:

Ինչպես Սոնային, այնպես էլ մյուս աշխատողներին բնակության վայրի գրանցումներից հանել, գրանցել են Արաբկիրում որ ձայն տան Արտակ Սարգսյանին: Սոնային իր հայրենի քաղաքի գրանցումից հանել են և գրանցել Վրացական փողոցի շենքերից մեկում. ««Ո՞նց են արել, ո՞նց են հանել իմ քաղաքից, բերել գրանցել էստեղ, չգիտեմ, անձնագիրս ուղղակի տարել բերել են»: Անձնագիրը վերադարձրել են նոր գրանցման կնիքով: Մինչև հիմա գրանցված է այդտեղ, և գրանցումից դուրս գալու ու կրկին իր տան վրա գրացնվելու համար մի քանի օր պիտի ծախսի:

Բայց այսքանով չի ավարտվում Արտակ Սարգսյանին մատուցած ծառայությունները, աշխատողներին ստիպում են իրենց գրանցումներից տեղափոխված ձայներից բացի այլ ձայներ էլ բերել.

«Տնօրենները հարյուր ձայն պիտի ապահովեին, մենեջերները հիսուն ձայն, աշխատողները տաս-տաս, ով ռայոնից էր հինգ ձայն(ինքը չի կարողացել հինգ ձայնը պահաովել և իր փոխարեն դա արել է մի աշխատակից): Արաբկիրում ապրողներից ավելի շատ էին պահանջում: Ձայն բերելն էլ ոնց է՝ պիտի նախապես անձնագրերը բերես՝ տվյալներով ստորագրված թղթեր»:

«Ու նաև ստիպում էին ֆեյսբուքում լայքեր տաս: Հետևում էին տեսնեն՝ լայք տվե՞լ ես: եթե լայք չես տվել, կանչում ասում էին՝ խի չես լայքել»:

http://www.tert.am/blog/?p=7247

#մեջբերում #ընտրություններ #հհկ #հանրապետական #կեղծիքներ # սաս #քաղվածք #ադվանս֊մեն #քարոզարշավ #հավաք #2012 #քաղաքականություն
Tags: 2012, ադվանս֊մեն, ընտրություններ, կեղծիքներ, հանրապետական, հավաք, հհկ, մեջբերում, սաս, քաղաքականություն, քաղվածք, քարոզարշավ
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 5 comments