թանաք

պատմություն վերակենդանացող մատյանի մասին

փաստորեն, ես վերադարձրի իմ հին հաշիվը, սակայն գրեթե չեմ օգտագործելու այն։
այն ունի պատմական նշանակություն, տարիներ իմն էր, մինչ պատահաբար կորցնելը։

հավանաբար ես կթողնեմ այստեղ հղումներ (գուցե հատվածներով) իմ բլոգի տեքստերին։
այնպես որ, եթե դուք դեռ օգտագործում եք ժապավենը, հնարավորություն կունենաք հետեւել ինձ։

այնուամենայնիվ, առաջարկում եմ բաժանորդագրվել իմ մատեանին ռսս֊ով։
http://norayr.arnet.am/weblog մատեանի ֆիդը՝ http://norayr.arnet.am/weblog/?feed=rss2

իմ spyurk.am դիասպորա հանգույցի էջը՝ https://spyurk.am/u/norayr
եւ ֆիդը՝ https://spyurk.am/public/norayr.atom

նոյնը անգլերէն՝ https://spyurk.am/u/tanakian եւ հոսքը https://spyurk.am/public/tanakian.atom

ծանոթացեք նաեւ սփյուռքի մասին հաճախ տրվող հարցերի ցանկին։

լցնում եմ լուսանկարներ այստեղ՝ https://flickr.com/norayr_chilingarian եւ այստեղ՝ https://500px.com/norayr

ու տենց
թանաք

(no subject)


Ընդ որում, լիովին հստակ խոսվում էր այն մասին, որ հայերին պետք չէ անկախ պետություն, ընդհանրապես պետություն
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88519

ուրեմն էդ ծիտը, էդ Դարյան, ութսունականներին եկել է Արցախ, այնտեղ քնել է ադրբեջանցիների հետ, որ իրենց լրագրողների խումբը ձեռք չտան, ու դրանով հպարտանում էր, հետո քնել է ՌԴ սաղ իշխանությունների հետ, ու դրա մասին գիրք է գրել, գրում է «կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որ իրենց ռեակցիոն թերթերից է, ու վերջերս գրել էր, որ ափսոս, որ ֆաշիստները ռուս լիբերալների ծնողների կաշվից չեն հասցրել աբաժուրներ սարքել։ ու այդ ամենը նա, դարյա ասլամովան։
https://spyurk.am/posts/369491
#հայաստան #անկախություն #ազատություն #իմպերիալիզմ #ռուսաստան #խսհմ #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #պուտին #իգոր֊մուրադյան #կոմսոմոլսկայա֊պրավդա #դարյա֊ասլամովա #ֆաշիստներ #աբաժուրներ
թանաք

(no subject)

իսկ դուք գիտե՞ք որ փիջինը նաեւ կոնսոլ տարբերակ ունի։ կոչվում է՝ ֆինչ։



ի դեպ, իմ իքսթերմի սեթինգները այնպես են, որ թրութայփ տառատեսակներ օգտագործի՝

noch@HAL9000 ~ $ cat GNUstep/Defaults/WMRootMenu | grep XTerm

(XTerm, EXEC, "uxterm -sb -fa 'Mono' -fs 10"),



բնօրինակ

#ֆինչ #փիջին #կոնսոլ #գնու #լինուքս #յունիկոդ #թրութայփ #տառատեսակներ #հայերեն #վմեյքեր #վինդոումեյքեր #ջաբեր #էկրանահան

#armenian #console #unicode #finch #uxterm #xmpp #screenshot
թանաք

(no subject)

շատերը, ասենք նա ու նա նշում են, որ Ռուսաստանին պետք չէ Հայաստանը իր կազմում, քանի որ մեր մոտ կյանքի մակարդակը ավելի ցածր է, ու մենք «բեռ» կլինեինք։

ուզում եմ ասել, որ այդ «բեռը» ցանկացած պետություն հաճույքով կվեցնի իր վրա, եթե ՀՀ֊ն պատրաստ լինի զիջել իր անկախությունը ու դառնալ այլ պետության մաս։

Եւ ոչ միայն գերտերությունները ինչպես ԱՄՆ֊ն կամ ՌԴ֊ն են պատրաստ, Ֆրանսիան էլ չի հրաժարվի, չնայած ո՞ւր ենք հեռու գնում, Վրաստանն էլ չի հրաժարվի մենք իրենց կազում լինենք։

Դա մենք ենք որ պատրաստ չենք, չենք ուզում վաճառվել, ու սա գնի հարց չէ, քանի որ «երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, փողից խոսելը տեղին չէ» կան նաեւ ոչ նյութական արժեքներ։

շարունակությունը՝ http://norayr.arnet.am/weblog/2013/09/18/ասք-մեր-պետք-լինել-չլինելու-մասին/
թանաք

(no subject)

Սաակաշվիլին ասել է՝ ում և երբ է Պուտինը Եվրասիական միություն ընդունում

Ո՞րն է տարբերությունը Եվրասիայի ու Եվրոպայի միջև: Ի՞նչ է եվրասիական հասարակությունը: Դա ամենուրեք տիրող կոռուպցիան է, փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումը, բանտում գտնվող ընդդիմադիրները: Եվրասիա է օրինակ այն, որ ներկայումս Վրաստանում 500 լարիով հնարավոր է վարորդական իրավունք ձեռք բերել: Հարցրեք Գորիում ու Քուտաիսիում: Եվրասիա է նաև մեր մաքսակետերում տիրող վիճակը: Եվրասիայում հանցավորությունն է տիրում: Եվրասիա է այն, որ, օրինակ, մի քանի օր առաջ մորս տան պատշգամբին կանգնած պատիվ ունեցա փողոցային վիճաբանությունների ականատես լինել, որոնք գնալով ավելի բարձր են լսվում: Պպզած մարդիկ են Եվրասիա, օլիգարխային տնտեսությունն է Եվրասիա, բարեկամ-խնամի հարաբերություններն են, երբ բարեկամական կապերի ու հովանավորության շնորհիվ կարող ես պաշտոն ստանալ: Ինչ-որ տամազաշվիլիներ ղեկավարում են Ահմեթան: Դա Եվրասիա է: Վրաստանը չի լինելու Եվրասիայում, Վրաստանը լինելու է Եվրոպայում: Բայց պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Չմտածեք, որ ինչ-որ մեկը դա կանի առանց ձեզ


#Սաակաշվիլի #Եվրասիա #Եվրոպա #Եվրամիություն #Եվրազես

via https://spyurk.am/posts/361215