Norayr Chilingarian ([info]norayr) wrote,

ասք պակասող բանի մասին

Սիրահարների այգում մի բան ա պակասում։
Պետք ա մի հատ արկղ, ու իրանից կախված փաթեթներ, որ շներով մարդիկ մտնելուց քաշեն, ու հավաքեն դրանցով եթե պետք լինի, իսկ դուրս գալուց նետեն այդ իսկ արկղի մեջ։ Հա, իսկ արկղի վրա պետք ա նկարել որ փաթեթները կապեն հետո նետեն, քանի որ չհասկացող մարդիկ են պատահում։

Հա, մեկ էլ լսել եմ, որ խոտերը փակ են որովհետև կաբլուկներով աղջիկները փչացնում են։
Արդյո՞ք բարդ ա մի հատ ցուցանակ սարքել ջնջած կրունկով, որը դա հանրամատչելի բացատրի։
կամ ասենք բոթասով ցուցանակ որ հասկանան որ միայն մարզայինով ա կարելի մտնել։
համ էլ իրանք կիմանան որ կրունկերով այգի հավես չէ գնալ։
Չնայած հա, չհասկացող մարդիկ են լինում, արի ու հետևի նրանց։ Ավելի հուսալի ա պարզապես փակել։ Սակայն արկղը հենց չհասկացող մարդկանց համար ա ով չի հասկանում որ փաթեթ ա պետք ունենալ գրպանում եթե շան հետ տենց այգի ես մտնում որտեղ ասենք խոտերի վրա են պարկում։

ու մի բան էլ։ «Աչաջուրը» միակ այգում գտնվող սրճարանն ա, որտեղ ես լինում եմ։ Որովհետև այլ տեղեր սկզբունքորեն չեմ լինում իսկ եթե պետք ա լինում լինել(մեկ անգամ ա տենց եղել), ապա փող չեմ տալիս ու բան չեմ վերցնում: Որովհետև չեմ ուզում դրական խրախուսանք հանդիսանալ նրանց համար։ Իսկ Սիրահարների այգին միակ տեղնա որտեղ սրճարանը հայտնվելու հետ միասին կանաչ տարածությունը մեծացել ա ոչ թե պակասել։

ու տենց
Tags: աչաջուր, սիրահարների այգի

  • Post a new comment

    Error

    Comments allowed for friends only

    Anonymous comments are disabled in this journal

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 5 comments

[info]moon_lusin

June 21 2010, 06:31:51 UTC 1 year ago

Կյանքիկ էս ինչ ճիշտ բաներ ես գրել, երանի հասկանան, կարելի ա առաջարկել: Թե չէ ես ներվայնանում եմ, որ գնում եմ սաղ խոտերը փակ են, ինչ այգի, եթե խոտի վրա պառկել չեն թույլ տալիս:

[info]nop144d

June 28 2010, 07:44:15 UTC 1 year ago

Խոտի հարցը իրոք լուրջա: Դե շներինն էլ բնականաբար, բայց չեմ կարծում, որ էդ տոպրակների հարցը իրանք կլուծեն: Համենայն դեպս իրանք դա կբացատրեն նրանով, որ պարտավոր չեն :(

[info]edlevanyan

July 4 2010, 07:14:13 UTC 1 year ago

լավ բան ես ասում, մենակ թե մեր կաբլուկավորներին կամ շնասերներին հասկացնելու համար երկար ժամանակ ա պետք, կարծում եմ այդ նկարները չնչն տոկոսի վրա կազդի:
Դրա համար են բոբո ձյաձյաներիցա պետք, որ սաղին դասա տալիս, մեր ժողովրդի հետ անհատական աշխատանքա պետք տանել, ու այդ ձյաձյան պիտի ոչ թե բացասական ոն ստեղծի, որ մարդիկ խուսափեն այգի գալուց, այլ "մեծավարի" խորհուրդ տա, բայց միաժամանակ ԲՈԲՈ լինի: Սրճարանն էլ իսկապես որ լավնա ;)

[info]edlevanyan

July 4 2010, 07:15:48 UTC 1 year ago

P.S.

կամ էլ այգու կանոններին համաձայն շներով մուտքը կարծել արգելվում է, կամ էլ հատուկ պայմանների դեպքում է թույլատրվում:

[info]norayr

July 4 2010, 07:23:13 UTC 1 year ago

Re: P.S.

դե էդ ստացվում ա նույնը ինչ կրունկի մասին - խոտի վրա չի լինի քայլել/պարկել իսկ շների մուտքը արգելված է։ էդ լուծումի ինձ չի բավականացնում
Create an Account
Forgot your login or password?
Facebook Twitter More login options
English • Español • Deutsch • Русский…